Thursday, 25 04 2024
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են

Դատախազը հրաժարվել է Աղվան Հովսեփյանի «ներգրավվածությամբ» սարքված գործի մեղադրանքից

Շուրջ երկու տարվա նախաքննությունից և երկու տարի տևած դատաքննությունից հետո մեղադրող դատախազ Բագրատ Պետրոսյանն այսօր վերաքննիչ դատարանում հրաժարվել է Վարշամ և Մանվել Ղարիբյանններին առնչվող հայտնի գործով մի քանի դրվագներով առաջադրված մեղադրանքից: Ըստ մեղադրանքի՝ գործով մնացել են մի քանի փոքր դրվագներ, որոնք ապաքրեականացնելը դժվար չէ:

Հիշեցնենք, որ եղբայրների միջև վեճը ծագել էր գույքի առուվաճառքի պատճառով, որը Վարշամ Ղարիբյանը, օգտագործելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հովանավորությունը, ավելի էր խորացրել և հասցրել դատարան: Նա գործի դատաքննության ընթացքում բազմիցս է կրկնել, որ գործը հոգուտ իրեն է լինելու՝ ակնարկելով իր հովանավորին, սակայն, փաստորեն, բոլորովին այլ բան ստացվեց:

Գործով փաստաբան Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ իրենց համար ևս շատ անակնկալ է եղել այս ելքը: «Մեզ համար էլ էր անակնկալ այս ելքը, թեև որոշակի ակնկալիքներ դատարանից ունեցել ենք, քանի որ դատաքննության ընթացքում հարցադրումներից կարելի էր հասկանալ, թե շեշտադրումն ինչի վրա էր կատարվում: Սա կանխատեսելի էր նաև մեղադրանքի կողմի համար: Չեմ թերագնահատում այս գործի վերաբերյալ ներկա դատախազի դիքորոշումը: Տարիներ շարունակ քննված գործի արդյունքում հավաքված ապացույցները պետք է որ ըստ պատշաճի գնահատման ենթարկվեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Սաֆարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում կարելի էր մինչև վերջ նայել արդարության աչքերին և հրաժարվել բոլոր դրվագներից էլ: «Մնացել են փոքր դրվագներ, որոնք ևս ըստ պատշաճի պետք է գնահատվեին: Ցավոք, մինչև վերջ չկարողացան օբյեկտիվության աչքերին նայել: Իրականում այս գործը հարուցման պահից ապօրինի էր և չպետք է հարուցվեր: Գիտենք նաև, թե ինչով էր պայմանավորված, և ում ազդեցությունն էր, որ այս գործը դարձավ գործ, և բազմաթիվ անձինք կալանավորվեցին: Բայց, ամեն դեպքում, այսքանն էլ ողջունելի է»:

Փաստաբանը ցավում է, որ այսօր իր պաշտպանյալը, որն այս գործի հետևանքով ապրումներից գործի քննության ընթացքում մահացավ, չի տեսնում այս հաջողությունը:

Տիկին Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորում մեղադրող դատախազի այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ դրա հետևում կանգնած է նախկին գլխավոր դատախազ , ներկայիս քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: «Անգամ Աղվան Հովսեփյանի ներգրավվածության պայմաններում ես վստահ էի, որ բոլոր մեղադրանքները չէ, որ կարող էին դատավճիռ դառնալ: Պարզապես նոր դատախազի մոտեցումը իրավունքի դաշտում նոր մոտեցում էր: Չեմ կարծում, որ մեղադրող դատախազն առանց գործը քննարկելու եկավ ու մեղադրանքից հրաժարվեց, բայց գնահատում եմ դատախազի այս մոտեցումը»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինիս դուր է եկել նաև այն, որ մեղադրող դատախազը մանրակրկիտ հիմնավորել է, թե ինչու է հրաժարվում մեղադրանքից, կողմերի փաստարկներն առանձին-առանձին վերլուծել է և գնահատականի արժանացրել:

«Գուցե սրանից հետո Վարշամ Ղարիբյանը հասկանա, որ մարդկանց հետ չի կարելի այսպես վարվել, որ անգամ եթե իր թիկունքում շատ մեծ մարդ է կանգնած, պետք չէ հատել մարդկայինի բոլոր սահմանները և անցնել առաջ: Թող չմտածի, թե իր խոսքի արժեքն այնքան մեծ է եղել, որպեսզի 17 հատոր քրեական գործը բացառապես կառուցվի իր տված փաստական տվյալների հիման վրա»,- եզրափակեց փաստաբանը:

Երեկ, երբ փորձեցինք Վարշամ Ղարիբյանից պարզել, թե ինչպես է գնահատում մեղադրող դատախազի՝ մեղադրանքից հրաժարվելու քայլը, պարոն Ղարիբյանն առանց հարցը լսելու հայտարարեց, որ ինքը հանգստանում է և անջատեց հեռախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում