Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի գիտնականները հայտնագործել են էկրանի նախատիպ, որը թույլ տեսողությամբ մարդկանց թույլ կտա տեսնել հստակ պատկերը՝ ազատվելով ակնոց կրելու անհրաժեշտությունից: Տեխնոլոգիայի էությունը լույսի փոփոխության մեջ է, որը ճառագայթում է յուրաքանչյուր պիքսելից, ինչպես նաև դրա՝ ցանցաթաղանթ փոխանցվելու մեջ՝ գրում է Hitech.vesti.ru-ն:
Նշվում է, որ վերոնշյալ մշակումը պետք է օգնի նաև լուրջ հիվանդություններով տառապող մարդկանց, որոնք չեն կարող բուժվել ակնոցների կամ լինզաների միջոցով: