Պաղեստինը դիմել է ՄԱԿ-ին՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից դպրոցի վրա կատարված հարձակման անաչառ և մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու պահանջով: Դպրոցի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 խաղաղ բնակիչ, ավելի քան 200-ը՝ վիրավորվել:
Համապատասխան նամակը ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյարդ Մանսուրն ուղարկել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և ԱԽ-ում ներկայում նախագահող Ռուանդայի մշտական ներկայացուցչին:
Ականատեսների վկայությամբ՝ Գազայի դպրոցի վրա հարձակում է իրականացրել իսրայելական հրետանին:
Պաղեստինյան կողմը ՄԱԿ-ից պահանջում է նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
«Միջազգային մարդասիրական իրավունքի և ՄԱԿ-ի օբյեկտների անձեռնմխելիության սկզբունքի նման կոպիտ խախտումը չպետք է անպատիժ մնա»,- գրել է դիվանագետը: