ԱՄՆ-ը մոտ ժամանակներս Ուկրաինային կարող է տրամադրել ՆԱՏՕ-ի արտոնյալ ռազմական գործընկերոջ կարգավիճակ: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության ծառայության արտաքին հետախուզության նախկին ղեկավար Նիկոլայ Մալոմուժին:
«Հենց այն նույն շրջանում, երբ մենք անցկացնում ենք բոլոր գործողությունները, կարծում եմ, որ օգնությունը տեղ կհասնի՝ ներառյալ ռազմական տեխնիկան: Այն փոքր-ինչ ուշ կհասնի»,- հայտարարել է Մալոմուժը:
Նա նաև հստակեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսն ու սենատը աջակցում են այդ որոշումը: