Մեքսիկայի իշխանությունները 2013-ի հուլիսից մինչ օրս ԱՄՆ-ից կազմակերպել են 13.6 հազար քաղաքացիների՝ հայրենիք վերադարձը, ովքեր անօրինական են գտնվել հարևան երկրում: Այս մասին հայտնում է Մեքսիկայի ՆԳՆ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ընդհանուր առմամբ կազմակերպվել է 103 ավիաչվերթ՝ ապօրինի ներգաղթյալներին տուն վերադարձնելո համար: Հինգշաբթի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգը Մեխիկոյի օդանավակայանում անձամբ է դիմավորել քաղաքացիների հերթական խմբին: Նա վստահեցրել է նրանց, որ այժմ դաշնային իշխանություններն աշխատում են՝ տրամադրելու ԱՄՆ փախուստին այլընտրանքային հնարավորություններ՝ արժանապատիվ կյանքի ապահովման համար:
Հայրենադարձման մասշտաբային ծրագիրը մեկնարկել է 2013-ի հուլիսին: Ծախսերը կողմերը կիսում են համատեղ: Ամերիկյան կողմը վճարում է ուղու օդային մասի, իսկ մեքսիկական կողմը՝ հայրենադարձվածներին Մեխիկոյից ցամաքային տրանսպորտով տեղափոխելու համար: