Աշխարհում խոշորագույն Amazon.com առցանց ռիթեյլերի մաքուր կորուստը 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 126 մլն դոլար կամ 27 ցենտ՝ մեկ բաժնետոմսի դիմաց (անցած տարվա նույն ժամանակահատվածում կորուստը կազմել է 7 մլն դոլար): Այս մասին ասվում է ընկերության եռամսյակային հաշվետվությունում:
Ընկերության եկամուտը դիտարկվող ժամանակահատվածում ավելացել է 23 տոկոսով՝ հասնելով 19.34 մլրդ դոլարի: Wall Street-ի վերլուծաբանները կանխատեսել էին միջինը 19.3 մլրդ դոլար ծավալի եկամուտ:
ԱՄՆ-ի սահմաններից դուրս Amazon-ը մասնաճյուղեր ունի Բրազիլիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, ինչպես նաև ապրանքներ է մատակարարում աշխարհի 61 երկրներ:
Ընկերության կապիտալիզացիան կազմում է 165 մլրդ դոլար: