Կանադան՝ հետևելով ԱՄՆ-ին, պատժամիջոցների իր ցուցակում ներառել է ռուսական մի շարք պաշտպանական ու վառելիքային ընկերություններ և բանկեր: Այս մասին գրում է Trend-ը՝ վկայակոչելով Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի կայքին:
Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստման մասին հաղորդվում էր դեռ շաբաթվա սկզբին: Հինգշաբթի օրը հայտի է դարձել, որ ցուցակում, մասնավորապես, հայտնվել են «Գազպրոմբանկը», «Վնեշէկոնոմբանկը» և գազի արտադրության մեջ մեծությամբ երկրորդ՝ «Նովատեկ» ընկերությունը: Կանադայի վարչապետը հայտարարել է, որ պատժամիջոցները ենթադրում են «սև ցուցակում» հայտնված էներգետիկ և ֆինանսական ընկերությունների վարկավորման դադարեցում:
Ցուցակում են հայտնվել նաև «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը, «Ռոստեխ»-ի մեքենաշինական և մի քանի այլ կառույցներ, «Կալաշնիկով», «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» և այլ կոնցեռններ: