ԱՄՆ իշխանությունները կարող են հետագայում լրացուցիչ տվյալներ հրապարակել Ուկրաինայի արևելքում մալայզիական Boeing-777 ինքնաթիռի կործանման վերաբեյալ։
«Մենք շարունակելու ենք ավելի շատ ինֆորմացինա հայտնել, հենց որ այդպիսի հնարավորություն լինի»,- հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը, որին մեջբերում է RIA Novosti-ն։
Պետդեպի ներկայացուցիչը դարձյալ հայտարարել է, թե ամերիկյան տվյալներով, ինքնաթիը խփվել է «Բուկ» զենիթային հրթիռով ապստամբների վերահսկած տարածքից։
Փորձագետները տվյալներ են հանել մալայզիական օդանավի պարամետրային ինքնագիրից։ Ինչպես ասվում է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի (DSB) հայտարարությունում, տվյալները հավաստի են և վերլուծվելու են փորձագտների կողմից նախօրեին դուրս բերած խոսքային ինքնագիրի տվյալների հետ միասին։
«Քննիչների միջազգային խումբը մանրազնին ուսումնասիրել է թռիչքային տվյալների գրանցամատյանը։ Այն փոքր-ինչ վնասված է, սակայն հիշողության մոդուլը սարքին է»,- նշվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ։
«Դրանից բացի, չեն պարզվել ինքնաթիռի հետ մեքենայությունների նշաններն ու վկայությունները»,- նշել են ՆԱԽ-ում