Սպիտակ տունը բավարարված է, որ ԵՄ Խորհուրդը համաձայնեցրել է նոր չափանիշներ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցով, հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն։
«Մենք ողջունում ենք հաղորդումներն այն մասին, որ ԵՄ-ն այսօր լրացուցիչ անուններ է հավելում պատժամիջոցների ցուցակում»,- ասել է Շուլցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ենթադրում է, որ որոշ անուններ կհամընկնեն նրանց հետ, որոնք արդեն ընդգրկված են ԱՄՆ պատժամիջոցային ցուցակներում։
ԱՄՆ-ը հուլիսի 16-ին միակողմանի պատժամիջոցներ մտցրեց ռուսական տնտեսության ճյուղերի դեմ՝ չսպասելով ԵՄ գործողություններին։ Պատժամիջոցների ցուցակի մեջ են ընկել մի շարք բանկեր, էներգաընկերություններ և պաշտպանական ձեռնարկություններ։
ԵՄ մշտական ներկայացուցիչների խորհուրդը համաձայնեցրել է ՌԴ դեմ պատժամիոցների նոր չափանիշներ։ Դրանք վերաբերում են այն անձանց և ձեռնարկություններին, որոնք ապրում կամ օգուտ են ստանում ՌԴ-ի՝ Ղրիմի և Ուկրաինայի մասին որոշումներից, ասվում է ԵՄ Խորհրդի կոմյունիկեում։