ԱՄՆ-ն մտադիր է աշխատել Ուկրաինայի հաջորդ վարչապետի հետ, երբ նրա թեկնածությունը հաստատի երկրի նախագահը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպարտամենի ներկայացուցիչ Մարի Հարֆը, գրում է RIA Novosti-ն:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի օրը Գերագույն ռադայի նիստում հայտարարել է իր պաշտոնաթողության մասին, որը կապված է խորհրդարանում կոալիցիայի տապալման և Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունները արգելափակելու հետ:
«Մենք, իհարկե, ցանկանում ենք նշել վարչապետ Յացենյուկի աշխատանքը վերջին, երկրի համար շատ դժվար ամիսներին: Հույս ունենք, կաշխատենք նոր վարչապետի հետ, երբ նրան ընտրի Ռադան և հաստատի նախագահը»,- ասել է Հարֆը: