Եղիսաբեթ II-ը, որը գնացել էր Գլազգո՝ Համագործակցության խաղերի բացմանը, «փայլատակել» է ավստրալացի մարզուհիների սելֆիներում, հաղորդում է Metro պարբերականը։
Հոկեյի հավաքականի անդամ Ջեյդ Թեյլորը որոշել է համատեղ լուսանկար անել թիմակցի հետ։ Դիտելով ստացված լուսանկարները՝ աղջիկները նկատել են հետևի պլանում ժպտացող թագուհուն։
«Թագուհին ֆոտոռումբ արեց մեր սելֆիից»,- գրել է Ջեյդն իր Instagram-ում։