Շիրակի մարզի Գետք համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում այսօր տեղի ունեցած սպանության մանրամասները դեռեւս ճշտվում են:
Նախնական տեղեկությունների համաձայն, Հարություն Գրիգորյանին պատկանող մեքենայի մեջ տեղի է ունեցել զրույց, որից հետո էլ դեպքն է գրանցվել:
Կա վարկած, որ Հարություն Գրիգորյանի վրա կրակել են այն շինության դիմաց, որտեղից հայտնաբերվել է դին, քանի որ շինության պատերի վրա կան արյան հետքեր, իսկ փամփուշտները թափված էին կիսակառույցի դիմաց:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԳԱԼԱ-ն, Շիրակի մարզի Գետք գյուղի մոտակայքում ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի բնակիչ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքներով: Հարություն Գրիգորյանը Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է:
Ներկայացնում ենք դեպքի վայրում նկարահանած կադրերն՝ առանց մեկնաբանության: