ԼՂ-ի խնդիրը ընդմիշտ կարգավորելու համար նոր ջանքեր են անհրաժեշտ, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ դիվանագիտական գործունեության նվիրված իր ելույթում, փոխանցում է trend.az-ը:
«Տարածաշրջանում խաղաղությունը մարդկանց անհրաժեշտ օգուտ կտա և Ադրբեջանին բարգավաճ ապագա կապահովի»,-ասել է դեսպանը:
Ողբերգական կորուստները և ցանկացած լարվածությունը, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի շփման գծում, մեծ անհանգստություն է առաջացնում, ասում է ԱՄՆ-ի դեսպանը:
«Ես տեղյակ եմ, որ շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները անհանգստացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, և դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ այս սարսափելի հակամարտությունը անհրժաշտ է լուծել ամենակարճ ժամկետներում»,-ասել է դեսպանը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն կշարունակի ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ իր աշխատանքները: