Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ Ժերեմի Մատյեն այսօր ներկայացվել է որպես «կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստ:
30-ամյա ֆուտբոլիստը ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո: Մատյեն հանդես կգա 24 համարի մարզաշապիկով.
«Ես ունիվերսալ ֆուտբոլիստ եմ, բայց կարծում եմ, որ «Բարսելոնա»-ում հանդես կգամ կենտրոնական պաշտպանի դիրքում: Հաճելի կլինի խաղալ «Բարսելոնա»-ում՝ աշխարհի լավագույն ակումբում: Ես ցույց կտամ այն ամենը, ինչին ընդունակ եմ»-, ասել է Մատյեն: