Ինչպես հայտնում է իտալական «Կալյարի»-ի պաշտոնական կայքը, թիմի պաշտպան Դավիդե Աստորին տեղափոխվել է «Ռոմա»:
27-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում հանդես կգա վարձավճարով, սակայն «Ռոման»-ն պահպանում է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքը:
Պայմանագրի ժամկետի և տրանսֆերի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Նշենք, որ Աստորիի տրանսֆերի համար մղվող պայքարում «Ռոման»-ն առաջ է անցել «Լացիո»-ից: