Lenovo ընկերությունը ցուցադրել է սեփական «խելացի ակնոցի» նախատիպը, գրում է Computer World-ը:
Չնայած ակնոցը արտաքնապես նման է Google-ի սարքավորմանը, առանձին մարտկոց ունի, որը կախվում է օգտագործոցի պարանոցից: Նոր սարքավորումը դեռ հեռու է արտադրության փուլից: Այն առաջին հերթին նախատեսված է պոտենցիալ գործընկերների ուշադրությունը գրավելու համար:
Ակնոցը NBD ծրագրի մասն է կազմում, որն իր մեջ միավորում է «խելացի» ապրանքների մշակումները՝ ակնոց և տան համար նախատեսված ապրանքներ, ինչպիսիք են օդամաքրիչներն ու ռոութերները:
Lenovo-ն Vuzix ընկերության հետ համատեղ արդեն ներկայացրել են M100 ակնոցը, որն աշխատում է Android 4.0.4-ի հիման վրա: Այն Չինաստանում վաճառքի կհանվի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ գինը կկազմի 1300 ԱՄՆ դոլար: