Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Ես հիմա Ղարաբաղում երանելի վիճակներում եմ, նման բան չի եղել, աբսուրդ է. Շուշան Պետրոսյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ օրերս մամուլում հայտնված այն հրապարակմանը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իրեն փոխանցել է Սերժ Սարգսյանի հորդորը՝ «Կա՛մ մանդատդ, կա՛մ սկզբունքներդ ու համոզմունքներդ», նաև այն հարցին, որ իրեն կողմնորոշվելու ժամանակ են տվել՝ մինչև աշնանային նստաշրջան այս հարցում վերջնական հստակություն մտցնելու:

«Իսկապես նման բան չի եղել, աբսուրդ է, ես հիմա Ղարաբաղում երանելի վիճակներում եմ, նախագծեր ենք իրականացնում, տեսնես՝ ո՞վ է խառնվել իրար և ինչո՞ւ: Նախագահի հետ չկա նման պայմանավորվածություն, ինչպե՞ս կարող է նման բան լինել»,- ասաց Շուշան Պետրոսյանը:

Նա նշեց, որ Վիգեն Սարգսյանի հետ հարաբերությունները շատ նորմալ են, շատ բարեկիրթ, ավելին՝ Վիգտեն Սարգսյանը իրեն շատ է օգնել Ղարաբաղում իրականացվելիք ծրագրերի հարցերում. «Հակառակը, վերջերս զանգեց հարցրեց՝ ինչպե՞ս են գործերը Ղարաբաղում, քանի որ ես իրազեկ եմ պահում»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ծրագրեր է իրականացնում Շուշան Պետրոսյանը Ղարաբաղում: Նա նշեց, որ մինչև սեպտեմբերի 2-ը կավարտվեն Մարտակերտի կենտրոնում մշակութային կենտրոնի վերականգնման աշխատանքները: Նրա խոսքով՝ մշակութային կենտրոնը ծառայելու է 71 գյուղերի. «Ես մեծ ծրագիր ունեմ, Մարտակերտի շրջկենտրոնի մշակութային կենտրոնը վերականգնելուց հետո անցնել Մարտակերտի շրջանի Հաթերք և Վաղուհաս գյուղերի մշակույթի տներին, որոնք շատ լավ վերանորոգված են, բայց չեն ապրում, չեն ապրեցվում: Ինձ համար առաջնային է, որպեսզի ճիշտ աշխատեն կենտրոնները: Իմ երազանքները, իմ հոգսերը և ինչ-որ թեմաներ, որ բնավ կապ չունեն իրականության հետ: Հանգիստ թող նստեն իրենց տեղը»,- ասաց երգչուհին:

Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ինքը չի ցանկացել պատասխանել հարցին՝ ասելով, որ իր հանգիստը չի խանգարի այդ հարցին պատասխանելու համար, և հարցը թողել է անպատասխան, երգչուհին հերքեց. «Ընդամենը Աղդամով անցնելիս անհասանելի եմ եղել: Չէր լսվում ոչինչ, մինչդեռ ասում են, որ ես թեման լսել եմ և հերքել»:

Արդյոք հե՞շտ է գումար գտնել նման կառույցներ վերականգնելու համար՝ հարցին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եթե գայթակղվելու վախ չունես և գիտես, որ կոնկրետ կոնցեպցիա կա, որը դու ստեղծում ես քո գլխում և սկսում ես ծառայել այդ կոնցեպցիային, այդ գաղափարին, այնքան հեշտ է ծառայել և ծառայեցնել ամեն ինչ կոնկրետ այդ գաղափարի իրագործմանը. առանց մտածելու քո անձի մասին՝ մտածում ես գաղափարի մասին: Մարտակերտը փայլուն օրինակ է, թե ինչպես կարելի է կոնկրետ նախագծեր ստեղծել և ամեն ինչ, որ հատկացված է նախագծի համար, աշխատեցնել հօգուտ նախագծի և ստանալ արդյունք»:

Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ նախագահականից կամ ՀՀԿ-ի՞ց են հուշում՝ որ օրինագծին կողմ կամ դեմ քվեարկել, ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «ՀՀԿ-ում նման բան չկա, ՀՀԿ-ն այդ առումով միշտ հարգում է իր կուսակիցների կարծիքը, և երբևէ նման ճնշում ինձ վրա չեմ զգացել: Գուցե շատերի համար անհասկանալի է, բայց եղել է առիթ, երբ ես տեսել եմ՝ դահլիճում ինչպես են այս կամ այն կուսակցության ղեկավարները հրամայում՝ հիմա չենք քվեարկում, հիմա էս ենք անում, և տարօրինակ է, որ թիրախը դառնում է Հանրապետական կուսակցությունը, բայց ես կողքից նայում եմ և տեսնում, որ այդ ամենը ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում