Այսպես կոչված օրենքով գող «Ճուտո Խոնսկին», որը Ռուսաստանում ձերբակալվել է կեղծ փաստաթղթերով, արտաքսվել է Վրաստան, տեղեկացնում է «Գրուզիա Օնլայնը»՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը, «օրենքով գողին» ձերբակալել են Տուլայում 2013 թվականին։ Նրա մոտ եղել է կեղծված անձնագիր։ Քննիչները քրեական գործ են հարուցել «Կեղծում, կեղծված փաստաթղթերի, պետական պարգևների, դրոշմների, կնիքների, բլանկների պատրաստում կամ իրացում» հոդվածով։ Դատարանը տղամարդուն դատապարտել է մեկ տարի երկու ամսվա բանտարկության։ Նա պետք է պատիժը կրեր Ուդմուրտիայի ուղղիչ գաղութում։
«Պատիժը կրելուց հետո տղամարդը տարվել է Զավյալովյան շրջանային դատարան։ Հետագայում «օրենքով գողը» Միգրացիայի դաշնային ծառայության աշխատակիցների կողմից տեղեափոխվել է Մոսկվա։ Ներկայումս տղամարդը գտնվում է Վրաստանում»,- ասվում է հաղորդագրությունում։