Կառավարության նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին Facebook-յան իր էջում հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, գրում է UNIAN-ը:
Փոխվարչապետ Գրոյսմանը հանդիսանում էր նաև Ուկրաինայի արևելքում մալայզիական ինքնաթիռի կործանման հետաքննության պետական հանձնաժողովի ղեկավարը:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պաշտոնաթող է եղել կոալիցիայի տապալման պատճառով: