Անգլիական «Չելսի»-ի երիտասարդ կիսապաշտպան Լուկաս Պիազոնը վարձավճարով հանդես կգա Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ում:
20-ամյա կիսապաշտպանը «Այնտրախտ»-ում հանդես կգա ողջ 2014/2015 թվականների մրցաշրջանը: Պայմանագրի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Պիազոնը վարձավճարով անցկացրել էր հոլանդական «Վիտես»-ում, որտեղ մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: