Այսօր NBC հեռուստաալիքի Today հեռուստաշոուի եթերում տեղի է ունեցել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերի պրեմիերան: Ֆիլմը նկարահանված է Է. Լ. Ջեյմսի նույնանուն էրոտիկ բեսթսելլերի հիման վրա:
Հայտնի է, որ ֆիլմում Ջեյմի Դորնանը կմարմնավորի էքսցենտրիկ միլիոնատեր Քրիստիան Գրեյին, իսկ Դակոտա Ջոնսոնը՝ անփորձ ուսանողուհի Անասթեյշա Սթիլին:
Ֆիլմի ռեժիսորը Սեմ Թեյլոր-Ջոնսոնն է:
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015-ի փետրվարի 13-ին: