Եվրահանձնաժողովը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին առնչվող առաջարկներ՝ փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին:
«Հարցման համաձայն՝ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների դեսպանների խորհրդին է ներկայացրել փաստաթուղթ, որում ներառված են խորհրդի կողմից նշված ոլորտներում ընդունվող միջոցառումները»,- ասվում է փաստաթղթում:
Ավելի վաղ ԵՄ երկրների ԱԳ նախարարները Եվրահանձնաժողովին և արտաքին քաղաքականության ծառայությանը կարգադրել են հինգշաբթի օրվա համար Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների առաջարկություններ պատրաստել: ԵՄ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ պաշտպանական-արդյունաբերական ոլորտում նոր պայմանագրերի արգելք սահմանել, ինչպես նաև պատժամիջոցներ ընդունել, որոնք սահմանափակում են Ռուսաստանի մուտքը ֆինանսական շուկաներ:
ԵՄ դեսպանները պատրաստվում են Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները քննարկել այսօր:
Նախօրեին հաղորդվել է նաև, որ ԵՄ դեսպանների խորհրդին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ հանդիպումներ անցկացնել՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնելու համար: