2014թ. հունիսին ուկրաինական իշխանությունները ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին գաղտնի խնդրել են տեխնիկա տրամադրել՝ ունակ խանգարելու ռադարների աշատանքին, որոնց շնորհիվ ՀՕՊ ռուսական համակարգերը թիրախավորում են՝ գրում է The Daily Beast-ը: Այս մասին պարբերականին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ֆիլիպ Կարբերը:
Նրա խոսքերով՝ այդ սարքավորումները Կիևը խնդրել է զենիթային համակարգերին հակազդելու համար, որոնք իբր մատակարարվել են Ուկրաինայի արևելքի աշխարհազորայիններին:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես հայտարարել է, որ ուկրաինական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ իրեն ասել են Կիևի նման խնդրանքի մասին: Սաակաշվիլիի խոսքերով՝ այդ տեղեկատվությունը նրան հայտնել է ԱԱՊԽ քարտուղար Անդրեյ Պարուբին:
Իրենց հերթին ամերիկյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ասել են, որ տեղյակ չեն Ուկրաինայի նման խնդրանքի մասին:
«Ուկրաինայի կառավարությունը խնդրել է աջակցություն, սակայն մենք չենք բացահայտի նրանց խնդրած օգնության մանրամասները»,- իր հերթին հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղարը: