Դատախազը դատարանին խնդրել է անցած տարվա հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում 18 մարդկանց կյանք խլած ավտովթարի համար Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի օրը Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում կողմերի լսումների ընթացքում՝ հայտնում է INTERFAX-ը:
Պետական մեղադրողը խնդրում է Հարությունյանին մեղավոր ճանաչել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և տրանսպորտային միջոցների շահագործման համար, որոնք դարձել են 2 և ավելի մարդկանց մահվան պատճառ: Հարությունյանը նաև մեղադրվում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:
Հարությունյանը խոստովանել է իր մեղքը վթարի հարցում, բայց հերքում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքը: