Մումբայցի վիրաբույժները հեռացրել են 17-ամյա Աշիկ Գավայիիի 232 ատամները, հայտնում է BBC News-ը:
Բժիշկները պարզել են, որ տղան տառապում է բարդ օդոնտոմայից՝ ատամների բնածին արատից, որի ժամանակ բերանի խոռոչում առաջանում են ավելորդ ամուր հյուսվածքներ:
Տղայի ծնողները դիմել էին հիվանդանոց՝ բողոքելով երեխայի ստորին ծնոտի աջ կողմի ուռուցքից: Վիրահատությունը ատամնաբույժներից խլել է մոտ 7 ժամ, ինչից հետո տղայի բերանի խոռոչում մնացել է 28 ատամ: