Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Գազայի հատվածում Իսրայելի անցկացրած օպերացիան անվանել է մարդկության դեմ գործած հանցագործություն, ու կոչ է արել վերջ դնել դրան: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ Գազայի հատվածում Իսրայելի գազանությունները պետք է հետաքննվեն ու ներկայացվեն դատարանում միջազգային հանրության առաջ:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախաձեռնությամբ սկսված այդ պրոցեսը շարունակվելու է:
«Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշումը Իսրայելի զինվորական հանցագործության հետաքննության մասին»,- ասել է Դավութօղլուն: