Մեքսիկացի մասնագետ Խավիեր Ագիրեն գլխավորել է ֆուտբոլի Ճապոնիայի ազգային հավաքականը:
Associated Press-ի փոխանցմամբ՝ 55-ամյա Ագիրեն թիմը կնախապատրաստի Ասիայի գավաթի 2015թ. խաղարկությանն ու «Մունդիալ-2018»-ի ընտրական փուլին:
Մարզչական կարիերայի ընթացքում Ագիրեն գլխավորել է «Սարագոսա»-ն, «Ատլետիկո»-ն, «Պաչուկա»-ն, «Ատլանտե»-ն ու Մեքսիկայի ազգային հավաքականը:
Հիշեցնենք, որ աշխարհի 2014թ. առաջնությունից հետո Ալբերտո Ձակերոնին լքել է ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: