Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն ավելի քան 25 մլն դոլար է հավաքել շրջակա միջավայրի և կենդանիների անհետացող տեսակների պահպանության իր հիմնադրամի համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Leonardo Di Caprio Foundation հիմնադրամի բացման կապակցությամբ դերասանը երեկույթ է կազմակերպել ֆրանսիական Սեն-Տրոպե հանգստավայրում: Միջոցառման ընթացքում աճուրդ է անցկացվել, որում ներկայացվել են Դեմիեն Հերսթի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները, Harley Davidson մոտոցիկլետ, նաև U2 ռոք խմբի անդամ Բոնոյին պատկանող կիթառ:
Նշվում է, որ ստացված միջոցները կուղղվեն վայրի բնության փրկությանը: