Չինաստանի քաղաքացուն ձերբակալել են այն բանի համար, որ նա ածելիով թլփատել է բուժական առողջարանի 3 հիվանդի, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ նա թլփատել է հետամնաց հիվանդի, ինչպես նաև հեռացրել 2 այլ հիվանդների մեկական ամորձին՝ նրանց նախապես կապելով:
Ըստ հաստատության աշխատակիցների՝ 30-ամյա չինացին տառապել է հոգեկան հիվանդությամբ և բուժման նպատակով գտնվել է առողջարանում: