Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Արտահերթ նախագահական ընտրություններ Արցախում. հավանականությունը և նախադրյալները

ՀՀ իշխանական կուլիսներում գնալով ակտիվանում է Լեռնային Ղարաբախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելու սցենարը: Ըստ այդ սցենարի, ինչպես մամուլում արդեն իսկ հրապարակվել է, Բակո Սահակյանը հրաժարական պետք է տա և ստանձնի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Իսկ ԼՂՀ նախագահի պաշտոնը կրկին կստանձնի Արկադի Ղուկասյանը:

Բակո Սահակյանը համարվում է շատ կամային մարդ և հետևաբար Ազգային անվտանգության կառույցը ղեկավարող ավելի հարմար թեկնածու հնարավոր չէ գտնել: Բացի դա` նա նաև համարվում է Սերժ Սարգսյանի առավել վստահելի մարդկանցից:

Թեև ղարաբաղյան կողմը և այլ շրջանակներ անհավանական են համարում, որ այս փուլում, երբ Ղարաբաղում բավական լարված վիճակ է հակառակորդի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիոն գործողությունների և կրակոցների մասով, նման կտրուկ, շրջադարձային զարգացումներ լինեն, սակայն վերջերս էլ ականատես եղանք, որ նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը և «Միքս մեդիա» հոլդինգի նախագահ Վարուժան Գաբրիելյանը բաց նամակով դիմել էին Բակո Սահակյանին՝ հորդորելով հրաժարական չտալ: Իսկ երբ արդեն հրապարակավ խոսվում է դրա մասին, նշանակում է հիմքեր կան:

«…Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ Հայաստանի վերնախավը Կրեմլի հետ միասին ցանկանում է քողարկել սեփական սնանկությունը` Արցախում արհեստական ճգնաժամ ստեղծելու միջոցով: Մեր կարծիքով` Սերժ Սարգսյանը որոշել է գերտերություններին ներկայացնել խնդիրը այնպես, իբր ԼՂՀ նախագահն իր դիրքորոշումներով խոչնդոտում է խաղաղ կարգավորման գործընթացին: Այն, որ Հայաստանում իշխող վերնախավը պատրաստ է ցանկացած քայլի՝ հանրության մոտ այլևս կասկած չի հարուցում»,- ասված է նամակում և շարունակվում է. «Եթե այս ամենը նպատակ է հետապնդում Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպել, ապա միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը դրանով իսկ փորձում է «Մադրիդյան սկզբունքների» տապալման հարցում խուսափել անձնական քաղաքական պատասխանատվությունից: Նման պայմաններում ԼՂՀ նախագահի հրաժարականը, քաղաքական իմաստով, կնշանակի հետնահանջ Արցախի կողմից ներկայումս ողջ աշխարհին ներկայացրած դիրքորոշումից և պետական գործչի համար կառաջացնի մեծագույն պատասխանատվություն հանրության առջև»:

Անդրեաս Ղուկասյանն արդեն իսկ խոսել է նամակի և Բակո Սահակյանի հրաժարականի նախադրյալներից: Նամակի համահեղինակ Վարուժան Գաբրիելյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հրաժարականի նախադրյալներից` նշեց. «Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արկադի Ղուկասյանին որպես նախագահի հաջորդ իշխանական թեկանածու, Արցախում գիտեն գրեթե բոլորը: Սակայն փաստ է նաև, որ նման առաջադրումները ընտրություններից 3 տարի առաջ չեն արվում: Բնականաբար, այդ տեղեկությունը վկայում է, որ հերթական անգամ փորձ է արվում Արցախի հաշվին քողարկել Հայաստանի վերնախավի քաղաքական բացերը: Ներկա պահին Արցախում նման քաղաքական խաղեր տալը թերևս հնարավոր չէ»:

Գաբրիելյանի դիտարկմամբ` 2012թ. նախագահական ընտրություններից հետո Բակո Սահակյանը Երևանի առաջ այլևս անպաշտպան է: «Այս վիճակն է, որ թույլ է տալիս Սերժ Սարգսյանին արտաքին քաղաքականության ձախողումները, առաջին հերթին հակամարտության կարգավորման հարցում, վերահասցեավորել Բակո Սահակյանին: Միաժամանակ, Արցախում հանրային կարծիքը Բակո Սահակյանի համար հնարավորություն չի ստեղծում, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» իրագործման համար: Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը փորձում է մատուցել` իբր Բակո Սահակյանը թույլ է և ի վիճակի չէ Արցախի հանրությանը համոզել այդ սկզբունքների իրացման հարցում: Այս իմաստով արտահերթ ընտրությունները Արցախում լուծում են երկու խնդիր. առիթ ստեղծել հետաձգելու Փարիզում ակնկալվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը և վերջին 6 տարվա բանակցությունների տապալման ողջ պատասխանատվությունը դնել Բակո Սահակյանի վրա»:

Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին Հայաստան բերելու և ԱԱԾ ղեկավար նշանակելու հնարավոր հեռանկարին` մեր զրուցակիցը նկատեց, որ այն փաստը, որ Հայաստանում առ այսօր նշանակված չէ Անվտանգության խորհրդի քարտուղար, արդեն իսկ վկայում է, որ այդ պաշտոնը «ռեզերվ» է արված ինչ-որ մեկի համար: Դա կարող էր լինել Արկադի Ղուկասյանը, սակայն խորացող քաղաքական ճգնաժամում առավել հավանական է դառնում Բակո Սահակյանի թեկնածությունը: «Այսինքն` Արթուր Բաղդասարյանի նախկին պաշտոնը Բակո Սահակյանին հանձնելու ծրագիրը նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական ճգնաժամ ստեղծել Արցախում, այլև վերացնել Բակո Սահակյանի հետագայում որևէ հնարավորությունը` ինչ-որ դերակատարություն ունենալ հայկական քաղաքական համակարգում»,- ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս բոլոր գործընթացները քաղաքական դաշտ բերելն այն գործիքն է, որը սահմանափակում է Երևանի վերնախավի հնարավորությունները` հանրության մեջքի հետևում իրականացնել վերադասավորումներ սեփական պաշտոնավարումը երկարաձգելու համար: Ուստի, եթե Բակո Սահակյանը նման պայմաններում տա իր համաձայնությունը, այն է՝ Հայաստանում ԱԱծ տնօրենի կամ ԱԽ քարտուղարի պաշտոնների դիմաց, դա իր կողմից լինելու է մեծագույն սխալ և ոչ հավասարաչափ փոխանակում:

Ղարաբաղում, սակայն, նախագահական արտահերթ զարգացումների նախադրյալներ չեն տեսնում: Բակո Սահակյանի խոսնակն օրերս էր հերքել այդ լուրերը: Իսկ ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց, որ առայժմ նման զարգացումներ չկան: Ինքը չի պատկերացնում, որ առաջիկայում նման զարգացումներ լինեն: «Ես վստահաբար ասում եմ, որ հիմա չկա նման բան, և չեմ կարող ասել, թե ինչու է հենց այս փուլում նման խոսակցություններ շրջանառվում, թեև կյանքում ոչ մի բան բացառել չի կարելի»,- ասաց պատգամավորը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում