Wednesday, 24 04 2024
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ

«Ամեն ինչ լավ կլինի»․ Խաչիկյանը վստահ է եղել, որ «կմարսի» բյուջեից գողացած միլիոննեը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում է Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատական քննությունը:

Հարցաքննվում են ամբաստանյալները:

Հերթը Հովհաննես Հովհաննիսյանինն էր:

Նա տվյալ պահին դիրքորոշում չհայտնեց: Խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական երկրորդ ցուցմունքից սկսած մյուս ցուցմունքները, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել ու հետազոտել ամբաստանյալի նախաքննական բոլոր ցուցմունքները:

Հովհաննիսյանը նախ հարցաքննվել է վկայի կարգավիճակով:

2003 թվականից նա աշխատել է սոցիալական ծառայության համակարգում: 2006 թվականից եղել է Արաբկիրի տարածքային ծառայության պետը:

2009 թվականին սոցիալական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը բանավոր հրահանգ է տվել՝ իր նշած կենսաթոշակառուների անունները դեպոնենտի ցուցակներում ընդգրկելու և նրանց դեպոնենետ գումարները ստանալու վերաբերյալ:

Հովհաննիսյանը կատարել է Խաչիկյանի հրահանգը, ցուցակն ուղարկել է վճարման, չնայած կենսաթոշակառուի դիմումը չի եղել:

Ժամանակ առ ժամանակ Խաչիկյանից ստացել է տվյալներ, չի հիշում՝ քանի կենսաթոշակառուի անուն է այդպես ընդգրկել ցուցակում:

Իր մասնաբաժինը չի ունեցել, Խաչիկյանը կամ ուրիշ մեկը իրեն գումար չի տվել:

Վերահսկիչ պալատի կողմից անցկացվող ստուգումների վերաբերյալ Խաչիկյանից իմացել է, որ արձանագրված խախտումներ չեն եղել:

Բայց նրա՝ աշխատանքից ազատվելուց հետո ծանոթացել է ստուգման ակտին , որտեղ եղել են խախտումների արձանագրումներ:

Ինքն ընդունել է միայն դեպոնենտների գծով կատարածը: Որ մահացած թոշակառուների անուններ են հայտնվել դեպոնենտի ցուցակներում՝ ամենայն հավանականությամբ պատահականություն է:

2010 թվականին, ըստ այս ցուցմունքի, Հովհաննիսյանը 90 միլիոն դրամ է տվել Խաչիկյանին՝որպես պարտք, Խաչիկյանը ստացական է տվել ու վերադարձնելու պարտավորություն:
Հովհաննիսյանն ասել է, թե մինչև օրս Խաչիկյանը պարտքը չի վերադարձրել:

Հովհաննիսյանը նշել է, թե չի իմացել՝ ինչու է Խաչիկյանն իրենից այդքան գումար վերցրել որպես պարտք հենց այն ժամանակ, երբ վերահսկիչ պալատի կողմից ստուգումներ էին կատարում սոցիալական ծառայության Արաբկիրի տարածքային բաժնում ու լուրջ խախտումներ էին արձանագրվում:

Քննիչը հարցրել է՝ ինչպե՞ս կարող էր մարդը 90 միլիոն պարտք տալ ու չիմանալ՝ ինչի՞ համար է տալիս:

Հովհաննիսյանը նշել է, որ վերականգնել է իրեն վերագրված վնասից երկու միլիոն դրամը, քանի որ խախտումներն արձանագրվել են սոցիալական ծառայության Արաբկիրի բաժնում, որի պետն է եղել ինքը:

Ընդունել է, որ խախտումներ է կատարել՝ մահացած թոշակառուների անուններ ընդգրկելով դեպոնենտ ցուցակում:

Հովհաննիսյանը պատճառաբանել է՝ եթե Խաչիկյանի հրահանգը չկատարեի, ինձ կազատեին աշխատանքից:

Խաչիկյանին իննսուն միլիոն դրամ պարտքով տալու հնարավորություն է ունեցել, քանի որ 186 հազար դրամ աշխատավարձին զուգահեռ՝ Ռուսաստանում գտնվող իր բարեկամները պարբերաբար իրեն ուղարկել են 8-10 հազար դոլար, ինքն այդ գումարներն է կուտակել:

Իննսուն միլիոն դրամ պարտք վերցնելու պարտավորագիրը Խաչիկյանը գրել է 2010 թվականի դեկտեմբերին:

Յուրաքանչյուր ամիս շուրջ քսանհինգ միլիոն դրամ է դուրս գրվել դեպոնենտի ցուցակում ընդգրկված մահացածների անուններով:

Լրացուցիչ հարցաքննության ենթարկվելով վկայի կարգավիճակով՝ Հովհաննիսյանը հայտնել է, թե Վազգեն Խաչիկյանի հետ անմիջական հարաբերություններ է ունեցել, ցանկացած բնույթի հանձնարարություն անմիջականորեն նրանից է ստացել:

Խաչիկյանը կանչել է Հովհաննիսյանին ու ասել է, թե պետք է ցուցակները կարգավորվեն, տվել է կենսաթոշակառուների տվյալներ: Հովհաննիսյանը չի սպասել այդ կենսաթոշակառուների դիմումներին, Խաչիկյանի տված տվյալները մտցրել է ցուցակների մեջ:

Տեսուչներին հանձնարարել է հաշվարկել այդ թոշակառուների թոշակները:

Հովհաննիսյանը ստորագրել է նաև հաշվապահի փոխարեն:

Այդ պայմաններում նա պնդել է, թե թոշակների գումարներից տեղեկություն չի ունեցել, մասնաբաժին չի ստացել:

«Գիտեի, որ Խաչիկյանն այդ գումարով ստուգումների հետ կապված խնդիրները պիտի կարգավորի, բայց ստուգումների արձանագրությունը կարդալով՝ հասկացա, որ նա խնդիրները չի կարգավորել»:

Միայն Արաբկիրի տարածքային բաժնում արձանագրվել է մոտ երեսուն-երեսունհինգ միլիոն դրամի խախտում:

Հովհաննիսյանը խնդրել է, որ Խաչիկյանը վերականգնի այդ գումարը:

Խաչիկյանը մեքենայի մեջ գրել է պարտավորագիր, հարցրել է՝ ի՞նչ գումար նշի, Հովհաննիսյանն էլ ասել է՝անկախ այն բանից, թե ի՞նչ կգրի, գումարը վերականգնելը պարտադիր է: Խաչիկյանն էլ նշել է 90 միլիոն դրամ, բայց որևէ գումար չի վերականգնել:

«Իրականում ես Խաչիկյանին պարտքով գումար չեմ տվել, հույս եմ ունեցել, որ կարող եմ նրանից ստանալ արձանագրված խախտումների գումարն ու վերականգնել»:

Ստուգումները սկսվելու պահից Հովհաննիսյանը վախեցել է, որ խախտումները կհայտնաբերվեն:

Մահացած կամ Հայաստանից տևական ժամանակ բացակայող կենսաթոշակառուների անուններով դուրս գրված գումարների 25 տոկոսը իրեն է պահել, մնացածն ուղարկել է Ա. Աբրահամյանին: Անուններն ընտրվել են եկար ժամանակ թոշակ չստացածների անուններից:

2010 թվականից էլ Խաչիկյանն է կենսաթոշակառուների տվյալներ տրամադրել, որտեղից է դրանք ձեռք բերել՝ Հովհաննիսյանը չի իմացել:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարություն արեց, որ Հովհաննիսյանի՝ որպես վկայի հարցաքննության ժամանակ նրա իրավունքները խախտվել են, խեղաթյուրվել են օրենքի պահանջները, վկան պարտավոր չէր իրեն մերկացնող ցուցմունքներ տալ, դա բխում է ՀՀ Սահմանադրությունից: Բացի դրանից, նա հարցաքննվել է սահմանված ժամանակից՝ չորս ժամից քսան րոպե ավելի:

Խաչիկյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Հովհաննիսյանը պնդել է, որ Խաչիկյանը՝ տալով խախտումներ անելու հրահանգներ, ասել է՝ «ամեն ինչ լավ կլինի»:

Երբ ստուգումներով խախտումներ են բացահայտվել, նա խոստացել է, թե գումարը կվերականգնի: Հովհաննիսյանը, որ այնուամենայնիվ վախեցել է, առաջարկել է Խաչիկյանին. «Մի բան գրի թղթի վրա, եթե ասեն՝ գումարը ինչ է եղել, ասենք՝ տվել ենք քեզ»:

Այդ ժամանակ է, որ Խաչիկյանը մեքենայի մեջ «հաշվել է» ու պարտավորագիր է գրել 90 միլիոն դրամ պարտքի վերաբերյալ:

Հովհաննիսյանը նախաքննության ժամանակ նախ իրեն լիովին է մեղավոր ճանաչել, ապա հայտնել է, թե մեղավոր է ճանաչում մասնակիորեն՝ միայն այն բանի համար, որ գումարներ է տվել Խաչիկյանին, ինքն անձամբ գումար չի հափշտակել:

Նախագահողի հարցին ամբաստանյալ Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցաքննությունների ժամանակ իր նկատմամբ սպառնալիքներ չեն եղել, արձանագրվել է այն, ինչ ինքն է ասել:

Ամբաստանյալ Արթուր Սուքիասյանը խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները, նա ևս հրաժարվեց պատասխանել հարցերին:

Ամբաստանյալն ասաց, որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչում:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին Սուքիասյանի նախաքննական բոլոր ցուցմունքները:

Կասկածյալի կարգավիճակում նա հայտնել է, թե սոցիալական ծառայության համակարգում աշխատել է 1997 թվականից, աշխատել է Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնում, իսկ 2008 թվականից Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնի պետի տեղակալն է եղել:

Սուքիասյանը հայտնել է, թե Հայաստանից բացակայող թոշակառուների հարազատները դիմել են իրեն՝ խնդրելով տալ թոշակի գումարները: Նրանք ներկայացրել են կամ թոշակառուի անձնագիրը, կամ անձնագրի պատճենը կամ բանավոր հայտնել են անձնագրային տվյալները:

Դեպոնենտ գումարները անձամբ պիտի ստանար կենսաթոշակառուն, բայց եղել են դեպքեր, երբ այդ գումարների դիմաց ստորագրել ու ստացել են նրա հարազատները:

Ինքը հարազատների խնդրանքներով է բացակայողների անուններն ընդգրկել դեպոնենտի ցուցակներում: Վճարային ծառայությունն էլ վճարել է գումարը:

Սուքիասյանն ընդունել է, որ որոշ դեպքերում թոշակի գումարը ինքն է ստացել:

Վճարային ծառայությանը թողել են հինգից տասը հազար դրամ՝ որպես շնորհակալություն:

«Նույն չափով գումար՝ հինգից տասը հազար դրամ էլ ինձ են թողել հարազատները՝ որպես շնորհակալություն»:

Ինքն իր հաշվարկով՝ այս եղանակով օգնել է գումար ստանալ քսան-երեսուն թոշակառուների հարազատների:

«Որպես շնորհակալություն՝ ընդամենը ստացել եմ 300 հազար դրամ, դրանից ուրիշին մասնաբաժին չեմ տվել»:

Որպես կասկածյալ տված լրացուցիչ ցուցմունքում Սուքիասյանն ասել է, թե դեպոնենտ գումարների հիսուն տոկոսն են ստացել, բայց մյուս հիսուն տոկոսի վերաբերյալ չի իմացել՝ ով ում հետ ինչ է պայմանավորված եղել, որպես ինչ են վճարային ծառայությունում թողել գումարի հիսուն տոկոսը: Ինքն այդ հիսուն տոկոսից մասնաբաժին չի ունեցել, իր ստացածը միայն հարազատների տված շնորհակալական գումարն է եղել:

Սակայն քննիչը հարց է տվել. դեպոնենտ ցուցակում ընդգրկված շուրջ քսաներկու թոշակառուներ հինգ և ավելի տարի առաջ մահացել էին, անտրամաբանական կլիներ, եթե նրանց հարազատները հինգ տարի անց գային ու դիմեին՝ մահացած թոշակառուի թոշակը ստանալու հարցով, առավել ևս՝ նրանք հենց իրենք ասել են, թե չեն դիմել այդ հարցով ու գումար չեն ստացել:
Քննիչն ասել է՝ ձեր կողմից են լրացված դիմումները, ոչ թե հարազատների:

Սուքիասյանն ասել է, թե չի իմացել, որ այդ թոշակառուները մահացած են, իմացել է, որ բացակայում են Հայաստանից: Դիմումներն ինքն է լրացրել՝ որպես օգնություն հարազատներին, մեխանիկորեն էլ ստորագրել է մի քանի դեպքում…

Ցուցմունքը հրապարակող նախագահողը նշեց, որ այս տեղից հարցաքննվողի ձեռքագիրը… սկսել է վատանալ…

Այս փուլում Սուքիասյանը դեռ իրեն մեղավոր չի ճանաչել, նշել է, թե խաբեությամբ գումարներ չի հափշտակել, որևէ փաստ չի կեղծել:

Լրացուցիչ հարցաքննության ժամանակ նա հայտնել է, թե կենսաթոշակների ապահովման բաժնի պետ Աբրահամյանը խոսել է իր հետ, ասել, թե վերադասի հետ քննարկել է, հստակեցրել, և հնարավորություն կա գումար աշխատելու՝ կան թոշակառուներ, որ տասից ավելի տարիներ թոշակ չեն ստացել, նրանց անուններով կարող են դիմումներ գրել, դեպոնենտի ցուցակներում նրանց ընդգրկել: Պետք է կատարվեն հաշվարկներ, ցուցակներն ուղարկվեն վճարման ծառայություն: Աբրահամյանը վստահեցրել է. «Ոչ մի հարց չի առաջանա, ինձ՝ տասը տոկոսը, տասը տոկոսն էլ՝ քեզ, մնացածի հետ գործ չունես, դա մերը չէ»: Ըստ Սուքիասյանի՝ Աբրահամյանը պարտադրել է նրան:

Ընտրված թոշակառուները պետք է լինեին տարիքով մեծ, ՀՀ-ից բացակայող, մահացած պիտի չլինեին: Աբրահամյանը սկզբի համար այդպիսի թոշակառուի մի քանի ազգանուն է տվել, Սուքիասյանը շտեմարանից դուրս է գրել նրանց տվյալները:

Նրանց անունից դիմումները ստորագրել է Սուքիասյանը, իբր՝ այցելել է, թոշակառուի վիճակը լավ է եղել:

Ցուցակներն ուղարկել է վճարման ծառայություն:

«Աբրահամյանն ինձ տվեց թոշակի գումարի տասը տոկոսի չափով գումար, ասաց՝ ամեն ինչ նորմալ է…»:

Նույն եղանակով ամեն ամիս դիմումներ են լրացվել, ստացել է յուրաքանչյուր թոշակի տասը տոկոսը:

Աբրահամյանը հանձնարարել է, որ Սուքիասյանը ստորագրի թոշակառուի ազգանվան դիմաց: Նա վճարման ծառայություն է գնացել, ստորագրել « հինգ-վեց տեղ»: Այդ ստորագրած գումարի հիսուն տոկոսն է ստացել, իսկ Աբրահամյանից ստացել է ամբողջ թոշակի տասը տոկոսը: Աբրահամյանը չի ասել, թե մնացած գումարները ուր են գնում, ասել է, թե «գումարների շրջանառությունից տեղեկություն չունի»:

Սուքիասյանը սխալվել ու քսաներկու մահացածների է ընդգրկել ցուցակներում, որովհետև ճշտումները կատարել է «տնավարի»՝ հարցուփորձ է արել երկար ժամանակ բացակայող թոշակառուների հարևաններին: Նրանք ասել են՝ մարդը ողջ է, Սուքիասյանն էլ չի ստուգել:

Աբրահամյանի հետ քննարկել են նաև այն տարբերակը, թե ինչ կլինի, եթե ցուցակի մեջ ընդգրկված թոշակառուն հանկարծ հայտնվի ու իր գումարները պահանջի:

«Մի բան կանենք, գումարը կհավաքենք ու կվերադարձնենք»,- ասել է Աբրահամյանը: Հնարավոր բացահայտման հարց չեն քննարկել:

Այն հարցին, թե ինչու է Աբրահամյանը համագործակցել իր՝ Սուքիասյանի՝ տարածքային բաժնի պետի տեղակալի, ոչ թե անձամբ պետի հետ, Սուքիասյանը պատասխանել է, թե իրեն վստահել են, ինքը երկարատև աշխատող է եղել, իսկ պետերը շուտ-շուտ են փոխվել:

Սուքիասյանը ի վերջո ենթադրել է, որ կեղծիքներով դուրս գրված յուրաքանչյուր թոշակի դեպոնենտային գումարի յոթանասուն տոկոսը գնացել է սոցիալական ծառայության պետ Խաչիկյանին ու նրա տեղակալին:

Ամբաստանյալ Բագրատ Մուրադյանը սոցիալական ծառայության այս հափշտախմբի մեջ ընդգրկվել է՝ լինելով ծառայության պաշտոնյա Վահագն Խաչատրյանի «բաջանաղը»:

Ըստ Մուրադյանի՝ հրապարակված նախաքննական ցուցմունքի՝ ծանոթներն իմացել են, որ ծառայության պաշտոնյան իր «բաջանաղն է», դիմել են՝ որ բարեխոսի՝ իրենց բացակա հարազատի թոշակի դեպոնենտային գումարը ստանան: Պայմանն այն է եղել, որ գումարի հիսուն տոկոսը թողնեն վճարման ծառայությունում: Մարդիկ համաձայնել են այդ պայմանին, այլապես ընդհանրապես գումար չէին ստանա:

Եղել են դեպքեր, երբ Վահագն Խաչատրյանը բաջանաղին խնդրել է վճարային ծառայությունից դեպոնենտային թոշակի գումար ստանա ու տա իրեն:

Բագրատ Մուրադյանն ասել է, թե ինքը անշահախնդիր կերպով է օգնել բաջանաղին ու թոշակառուների հարազատներին:

Ամբաստանյալ Մուրադյանի շահերի պաշտպան Ա. Ջուվանովան հայտարարեց, որ իր պաշտպանյալին որպես վկա հարցաքննել են օրենքի կոպիտ խախտումով, հարցաքննել են որպես կասկածյալի, ոչ թե որպես վկայի: Հետևաբար՝ օրենքի խախտումով ձեռք բերված այս ապացույցը պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում