Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2014-ին ԱՄՆ տնտեսության աճի կանխատեսումը նվազեցրել է մինչև 1,7%՝ դեռ հունիսին սպասվող 2%-ի փոխարեն: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
Այդպիսով, ԱՄՀ-ը նկատի է ունեցել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի բացասական աճը:
«ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունն աճել էր 2013-ի երկրորդ կեսին, սակայն անսովոր ցուրտ ձմեռը և մի շարք այլ գործոններ, այդ թվում՝ ապրանքների պահեստների նվազումը, անշարժ գույքի շուկայում առկա խնդիրները, արտաքին ցածր պահանջարկը հանգեցրել են ակտիվության անկման 2014-ի սկզբին, երբ տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ն կրճատվել է 2,9%-ով: Վերջին մի քանի ամիսներին ակտիվության վերականգնում է նկատվում, ինչն արտացոլվում է աշխատանքի և արդյունաբերական արտադրանքի շուկայում ցուցանիշերի լավացմամբ»,- նշում են հիմնադրամում: