«Տղայիս ու հարսիս անհիմն բռնել են ու դատել են, այն դեպքում, որ տղաս ութ տարի էր նստել, հիմա էլ նորից գործ սարքեցին վրան՝ 15 տարի, այսինքն՝ 23 տարի… Հիվանդ է, ունի երկու անչափահաս երեխա»,- պատմեց կառավարության մոտ եկած բժշկուհի Արուսյակ Խաչատրյանը:
Նա պատմեց, որ 2012-ին ոստիկանները պատշգամբից մտել են իր տուն. «Ու հարսիս տկլորացրին, ոչինչ չգտան: Դեղ էին ման գալիս, տարան բաժին, առավոտյան տուն բերեցին, ոստիկանները ոսկեղենս գողացել էին»,- ասաց նա:
Որդին՝ Արթուր Պետրոսյանը, դատապարտվել է թմրանյութեր օգտագործելու համար: Մայրը պատմում է մանրամասներ և հանդիպում պահանջում Գևորգ Կոստանյանի հետ՝ պատճառաբանությամբ, որ որդուն և ռուս հարսին անհիմն են բռնել:
Նա հուզված նշեց, որ որդու երկու անչափահաս երեխաները սպասում են ծնողներին:
«Մնացական Մարտիրոսյանը թյուրիմացություն ա, դատավոր չի»,- ասաց նա՝ հավելելով, որ հարսը որևէ կապ չի ունեցել գործի հետ:
Ավելին՝ տեսանյութում: