Գրադարանային քարտը, որը ստորագրել է Էլվիս Փրեսլին 7-րդ դասարանում, աճուրդի կհանվի հանգուցյալ երգչի Գրեյսլենդ կալվածքում (Մեմֆիս, ԱՄՆ) օգոստոսի 14-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Քարտի վրայի ստորագրությունը Փրեսլիի հայտնի ինքնագրերից ամենավաղն է: Աճուրդի կդրվեն նաև Փրեսլիի հետ կապված 71 այլ լոտեր:
Աճուրդի կդրվի նաև Փրեսլիի մասնակցությամբ «Սիրիր ինձ մեղմորեն» (1956) ֆիլմի սցենարի սևագիրը և առյուծի գլխի տեսքով կախազարդը, որը Փրեսլին կրել էր 1970 թվականին՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի մոտ ընդունելության ժամանակ:
Աճուրդի համար լոտերը ներկայացրել է ավստրալացի մասնավոր կոլեկցիոներ Գրեգ Փեյջը:
Ամերիկացի երգիչ և դերասան Էլվիս Փրեսլին մահացել է 1977 թվականին: Նրա կալվածքը բաց է այցելուների համար և աշխատում է որպես թանգարան: