Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հուսով է, որ Խամես Ռոդրիգեսը հաջողության կհասնի թիմի կազմում:
«Ակնհայտ է, որ նոր թիմին հարմարվելու գործընթացն այդքան էլ հեշտ չէ: Ամենակարևորն այն է, որ գտնես տեղդ խաղադաշտում: Երբ տեղափոխվում ես «Ռեալ», հանդիպում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:
Հիանալի կլինի, որ Խամեսը «Ռեալ»-ում անի այն, ինչ արեց աշխարհի առաջնությունում: Նա լավ ձեռքբերում է մեր թիմի համար: Նրան թիմ հրավիրելու որոշումը կայացրել է մարզիչը: Բոլորս պետք է ջանասիրաբար աշխատենք մեկնարկային կազմում տեղ ունենալու համար»,- Բեյլի խոսքերը մեջբերում է AS-ը: