«Մանչեթսեր Յուանյթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը իր կարծիքն է հայտնել թիմի` «Լոս Անջելես Գելեքսի»-ի նկատմամբ ընկերական խաղում տարած ջախջախիչ հաղթանակի մասին:
«Սաներս ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին: Ակնկալում էի, որ հաղթանակ կտանենք, բայց 7:0 հաշիվն անսպասելի էր: Անակնկալ ստացվեց: Բայց մենք գեղեցիկ գրոհներ էինք կազմակերպում և հիանալի գոլեր խփում:
Արդյունքը միշտ նշանակություն ունի: Իսկ խոշոր հաշվի դեպքում վստահություն ես ձեռք բերում: Մենք նոր սխեմա ենք կիրառում և այն տալիս է իր արդյունքը: Իհարկե, ավելի լավ է, երբ նոր սխեման կիրառելու դեպքում հաղթանակ ես տանում: Իսկ պարտվելու դեպքում ֆուտբոլիստները կասկածի տակ էին առնելու նոր համակարգի նպատակահարմարությունը»,- վան Գալի խոսքերը մեջբերում է «Մանչսթեր Յունայթեդ»-ի մամլո ծառայությունը: