Նիգերի մայրաքաղաքի մոտ վթարի է ենթարկվել Air Algerie-ի ինքնաթռը, որում եղել է 110 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով globalscanner-ի Twitter-յան էջի հաղորդագրությանը:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառն ամպրոպով ուղեկցվող փոթորիկն է եղել:
Հիշեցնենք՝ այսօր Air Algerie-ն կորցրել էր կապն իր А320 ինքնաթիռի հետ, որը Բուրկինա-Ֆասոյից ուղևորվել է Ալժիր: Ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից 50 րոպե հետո:
Ավիաընկերությունում հայտնել են, որ ինքնաթիռի հետ կապը կորել է, երբ այն եղել է Մալիի հյուսիսային օդային տարածքում: