Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հայտարարել է, որ ցանցահենները կոտրել են իր կայքը: Հանցագործներին հաջողվել է ստանալ էլեկտրոնային փոստի հասցեներով տվյալների բազայի մի մասը, հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, կոտրվել են նրանց տվյալները, ովքեր ավելի վաղ գրանցվել էին ԵԿԲ-ում՝ մասնակցելու համաժողովներին, այցերին ու այլ միջոցառումների:
Տվյալների կոտրված բազան առանձնացված է բանկի ներքին համակարգերից և այլ տեղեկություններ չի պարունակում: