Daily Telegraph-ի տեղեկությունների համաձայն` Պոլ Սքոուլզն աշխատանքի կանցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Դեռ հայտնի չէ, թե ինչ աշխատանք է կատարելու թիմի նախկին կիսապաշտպանը: Սքոուլզը կարող է ընդգրկվել ակումբի մարզչական շտաբում: Բացի այդ, դիտարկվում նրա` ակումբի ղեկավարությունում որևէ պաշտոն զբաղեցնելու տարբերակը:
Հիշեցնենք` Պոլ Սքոուլզն իր ամբողջ կարիերան անցկացրել է «կարմիր սատանաներ»-ի կազմում, իսկ նախորդ մրցաշրջանի վերջնամասում Ռայան Գիգզի օգնականն էր, երբ վերջինս թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար էր: