Ամերիկյան Facebook սոցցանցի բաժնետոմսերի արժեքը դրական ֆինանսական հաշվետվության հրապարակման ֆոնին աճել է ավելի քան 5 տոկոսով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Մեկ բաժնետոմսի արժեքն այժմ կազմում է ռեկորդային՝ 75.30 դոլար:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սոցցանցի մաքուր շահույթը 2014-ի երկրորդ եռամսյակում, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մեծացել է ավելի քան 2 անգամ (138%) և հասել 791 մլն դոլարի: