Արգենտինական Պուերտո Մադրին քաղաքում երեկոյան ծովային զբոսանքը միջադեպի մասնակիցների համար ադրենալինի խելահեղ չափաբաժին է ապահովել:
Բայդարկան մի քանի հսկա կետերի կողմից հայտնվել է շրջափակման մեջ: Վիթխարի կաթնասուններից մեկը նույնիսկ վեր է բարձրացրել նավակը և մի քանի րոպե պահել իր մեջքին: Հանգստացողներին հաջողվել է անվնաս հասնել ափ:
Տեսանյութը 4 օրում ունեցել է շուրջ 2 մլն դիտում: