«Աստղային պատերազմների» հերոս Դարթ Վեյդերը ժողովրդականությամբ առաջ է անցել ԱՄՆ նախագահի բոլոր հավանական թեկնածուներից: Նման եզրակացության է եկել The Washington Post պարբերականը՝ համեմատելով ֆիլմի հերոսներին և ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուներին վերաբերող վերջին վիճակագրական տվյալները:
Պարբերականի կազմած վարկանիշի առաջին տեղում Լյուկ Սկայուոքերն է: Այնուհետև գալիս են ևս 4 հերոսներ՝ կապիտան Հոն Սոլոն, մագիստրոս Յոդան, Դարթ Վեյդերը և Բոբա Ֆեթը:
Իրական մարդկանցից առաջինը ցուցակում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է, ով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: 7-րդ հորիզոնականում է Արկանզասի նախկին նահանգապետ Մայքլ Հակաբին: Տասնյակը եզրափակում են հանրապետական սենատորներ Ռենդ Փոլը և Մարկո Ռուբիոն, ինչպես նաև «Աստղային պատերազմների» հերոս, կայսր Պալպատինը: Օբաման հայտնվել է երկրորդ տասնյակում: