36-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը վերջնական համաձայնության է հասել «Նյու-Յորք Սիթի»-ի հետ: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
Ակնկալվում է, որ պաշտոնապես ֆուտբոլիստի տեղափոխության մասին կհայտարարվի արդեն այսօր: Լեպարդը հեռանում է «Չելսի»-ից ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ արդեն ավարտվել է, իսկ նոր պայմանագիր Լեմպարդին չի առաջարկվել:
«ԱՄՆ-ում ֆուտբոլը վերելք է ապրում: Տեսեք, թե որքան ամերիկացի երկրպագուներ էին ժամանել` աշխարհի առաջնությունը դիտելու համար: Ինձ համար շատ հետաքրքիր կլինի ուժերս փորձել MLS-ում»,- ասել է Լեմպարդը: