Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում, ցանկություն է հայտնել ներկայանալ իրավապահ մարմիններին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Սեդրակ Օսիպյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Դեռևս չի հայտնաբերվել, ինքն էլ դեռևս չի ներկայացել: Ես չգիտեմ՝ երբ, բայց ինքը ցանկություն ունի ներկայանալու», -ասաց պաշտպանը: Մեր ճշտող հարցին, թե այդ ինֆորմացիան Ձեզ որտեղի՞ց է հայտնի դարձել, երբ ոստիկանները նույնիսկ գտնել չեն կարող փնտրվող անձին, Կ. Գրիգորյանը ասել է, թե գաղտնիք է: Ամեն դեպքում պաշտպանը հավասատիացրեց, որ Սեդրակ Օսիպյանի հետ կապ ունի: «Ես կապ ունեմ, կարող է մեկ էլ հարցնեք որտե՞ղ է գտնվում: Եկեք չմանրամասնենք, հանդիպել եմ… ուրիշ, որտեղ եմ հանդիպել, ոնց եմ հանդիպել թե ինչով եմ գնացել…»:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի գիշերը Երևանում տեղի էր ունեցել դանակահարություն: Որովայնի հատվածում դանակահարությունից ստացած ծանր վնասվածքներով Երևանի «Էրեբունի» բ/կ էր տեղափոխվել 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը: Կատարվածի առիթով հարուցվել էր քրեական գործ: Որպես կասկածյալ՝ համարվում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Սույն միջադեպին հաջորդեցին այլ զարգացումներ: Հատուկ քննչական ծառայությունում Երևանի փոխոստիկասնապետի նկատմամբ հարուցվեց քրեական գործ:Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հիմք էր ծառայել լրատվամիջոցներից մեկի հրապարակումն այն մասին, համաձայն որի Երևանի փոխոստիկանապետը փորձել է համաձայնության գալ քաղաքացի Սուսաննա Հովհաննիսյանի հետ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: Ի՞նչ փուլում է գտնվում ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը, և արդյո՞ք հարցաքննվել է Վ. Օսիպյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի