Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը օրերս դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից և տեղափոխվել «Երևան կենտրոն» ՔԿՀ, որտեղ կրում է իր պատիժը: Այդ մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին քրեակատարողական վարչության լրատվության ծառայությունից՝ հավելելով, որ դատապարտյալի առողջական վիճակն արդեն նորմալ է:
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը «Դատապարտյալների հիվանդանոց» էր տեղափոխվել հուլիսի 3-ին: Նրա մոտ ախտորոշվել է սուր պարապրոկտիտ, աբսցես: Վիրահատությունը կատարվել էր տեղային անզգայացմամբ և, փաստորեն, նա բավական երկար մնաց բժիշկների հսկողության տակ:
Վիրահատությունից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ նա անգամ ատամներն է սկսել բուժել: