Մադրիդի «Ռեալ»-ը Խամես Ռոդրիգեսի մարզաշապիկների վաճառքի առաջին օրը «Ռեալ»-ը 2.5 մլն եվրո է վաստակել:
Առաջին օրն ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 50.000 մարզաշապիկ: Հիշեցնենք, որ Խամեսի հետ ստորագրվել է 6 տարվա պայմանագիր՝ 7 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Տրանսֆերի արժեքը կազմել է 80 մլն եվրո:
Ռոդրիգեսը «Մոնակո»-ում հանդես է գալիս 2013 թվականից: Նա անցկացրած 34 խաղերում խփել է 9 գոլ: Հիշեցնենք, որ կիսապաշտպանը 6 գոլով ճանաչվել էր «Մունդիալ-2014»-ի լավագույն ռմբարկու: