Թուրինի «Յուվենթուս»-ը հետաքրքրված է կամերունցի հարձակվող Սամյույել Էտո’Օյի ծառայություններով:
Թուրինյան ակումբը 1 տարի ժամկետով պայմանագիր է առաջարկել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստին: Գործարքի ֆինանսական կողմի մասին տեղեկություններ չեն հրապարակվել:
Նախորդ մրցաշրջանում փորձառու ֆուտբոլիստը «Չելսի»-ի կազմում մասնակցել 35 հանդիպումների և 12 գոլ է հեղինակել: