Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է Սիրիայից դուրս բերված քիմիական զենքի 31.8 տոկոսի ոչնչացման մասին՝ ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:
Ինչպես նշվում է՝ Սիրիայից դուրս բերված վտանգավորության երկրորդ կատեգորիայի ողջ 1.3 հազար տոննա քիմիկատները ոչնչացման համար տեղափոխվել են կոմերցիոն ձեռնարկություններ:
«Քիմիական նյութերը տեղափոխվել են Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ձեռնարկություններ, որտեղ սկսվել է դրանց ոչնչացման գործընթացը: Հուլիսի 21-ի դրությամբ ոչնչացված քիմիկատների քանակը կազմում է մոտ 31.8 տոկոս»,- ասվում է հաղորդագրությունում: