Ալժիրյան Air Algerie ավիաընկերությունը հայտարարում է, որ կորել է Բուրկինա-Ֆասոյից թռչող ինքնաթիռի հետ կապը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Օդանավիգացիոն ծառայությունը թռիչքից 50 րոպե հետո կորցրել է Ուագադուգուից Ալժիր թռչող Air Algerie ինքնաթիռի հետ կապը»,- հայտնել են ընկերությունում:
А320 ինքնաթիռում եղել է առնվազն 112 ուղևոր, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԶԼՄ-ներին: