Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Գագիկ Բեգլարյանը պետք է պատասխան տա

Երեկ երեկոյից սկսած Հայաստանի ամբողջ տարածքում խափանվել է Ucom ընկերության ինտերնետ կապը, որի պատճառով կաթվածահար է եղել ինտերնետի հետ կապված բոլոր ընկերությունների աշխատանքը: Կապի խափանման պատճառը, ըստ ընկերության, այն է, որ Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Ucom ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի տարածքում մի քանի տեղից վնասվել են: Ընկերությունից փոխանցեցին, որ իրենց մասնագետներն աշխատում են վթարը վերականգնելու համար, սակայն, չեն կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, և կոնկրետ երբ կվերականգնվի կապը:

«Շնորհիվ պահուստային գծերի՝ մեր ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում այժմ Ucom ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ են կատարվում»,- փոխանցեցին ընկերությունից՝ հավելելով, որ իրենք արդեն դիմել են վրացական կողմին՝ մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով:

Կապի խափանման պատճառով բարձրացված աղմուկը մեծ է, քանի որ Ucom-ը ամենամեծ տարածվածությունն ունի հանրապետության տարածքում և ապահովում է ամենաարագ ինտերնետը: Այլընտրանքային կապեր կան, սակայն չեն ապահովում այն արագությունը, ինչ այս կապը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, սակայն, կարծում է, որ սա Ucom ընկերության խնդիրը չէ, սա ազգային անվտանգության խնդիր է, և պատասխանատուն տրանսպորտի և կապի նախարարությունն է, որը հասկանալի չէ, թե ինչով է զբաղված:

«Կապ է, մալուխ է, և ենթադրենք՝ ինչ-որ մեկը մկրատն առած գնաց ու կտրեց այդ մալուխը: Մասնավոր ընկերությունն ինչպե՞ս կարող է պատասխանատվություն կրել, ի՞նչ կապ ունի ընկերությունը: Ազգային անվտանգության համար պատասխանատվություն կրում է կապի նախարարը, որը պետք է զբաղվի, որ գծերը դիվերսիֆիկացվեն, դիվերսիֆիկացված կապ պետք է ունենանք, ներսում անտենաներ աշխատեն, որոնք կապ չունենան օպտիկայի հետ և այլն, և այլն: Հազար ձև կա այդ հարցը լուծելու համար:

Իրական թիրախը, կրկնում եմ, կապի նախարարությունն է, և եթե վաղը-մյուս օրը կռիվ սկսվեց, եթե բոլոր կապերը վնասվեցին, ի՞նչ ենք անելու: Կապի նախարարության անգործության պատճառով ազգային անվտանգության խնդիր կարող է առաջանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կարեն Վարդանյանը:

Կապի նախարարությունից խոստացել են պատասխանել մեզ, թե ինչ աշխատանքներ են տանում խափանված կապը վերականգնելու համար, և որքան է իրենց պատասխանատվության բաժինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում